«Աշխարհն այսօր» 28.12.16
Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել իրեն:
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ՀԱԿ համագումարում ներկայացրել է ոչ թե Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել է այս պահին բանակցությունների սեղանին դրված և ՀՀ իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին։
Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը խորհուրդ է տալիս՝ «իշխանությունների փոխարեն որևէ մեկը որևէ փաստաթուղթ չներկայացնի»
«Ֆեյսբուքյան ասուլիս» Արփինե Հովհաննիսյանի հետ 27.12.2016
Սոչիից Սիրիա թռչող ռուսական Տու-154 կործանված օդանավի մնացորդների որոնումները շարունակվում են: Ռուսաստանի իշխանություններն այսօր հայտնեցին, որ, այսպես կոչված, սև արկղերից մեկը գտնվել է։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է զինծառայողների, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների երեխաներին, այդ թվում Լեռնային Ղարաբաղից :
«Հիմնադիր խորհրդարան» (ՀԽ) ընդդիմադիր շարժման ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի բնակարանն այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում։ Ակտիվիստի խոսքով, իրավապահները «Սասնա ծռեր» խմբի հետ առնչություն ունեցող փաստաթղթեր են փնտրել:
Օմբուդսմեն Արման Թաթոյանը տարին ամփոփեց Գյումրիում կայացած մամլո ասուլիսին:
Բեռնել ավելին