Սոչիից Սիրիա թռչող ռուսական Տու-154 կործանված օդանավի մնացորդների որոնումները շարունակվում են: Ռուսաստանի իշխանություններն այսօր հայտնեցին, որ, այսպես կոչված, սև արկղերից մեկը գտնվել է։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է զինծառայողների, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների երեխաներին, այդ թվում Լեռնային Ղարաբաղից :
«Հիմնադիր խորհրդարան» (ՀԽ) ընդդիմադիր շարժման ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի բնակարանն այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում։ Ակտիվիստի խոսքով, իրավապահները «Սասնա ծռեր» խմբի հետ առնչություն ունեցող փաստաթղթեր են փնտրել:
Օմբուդսմեն Արման Թաթոյանը տարին ամփոփեց Գյումրիում կայացած մամլո ասուլիսին:
Ավարտվող տարում դրամական փոխանցումները Հայաստան նախորդ տարվա համեմատ ևս ավելի քան 10 տկոսով նվազել են․ դրանք 2016-ին ավելի քիչ են, քան ճգնաժամային 2009 թվականին։
Իշխող Հանրապետականի ներկայացուցիչն ընդունում է, որ «այստեղ խնդիր կա»:
Բնապահպանության նախարարի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին լրագրողներն առաջինը հետաքրքրվեցին քաղաքականությունից՝ Արծվիկ Մինասյանից հարցնելով, թե, որպես դաշնակցական նախարար, ինչ է անելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեներ ապահովելու համար։
Երևանի նոր տրանսպորտային համակարգը արդեն նախագծման փուլում է: Այսօր պայմանագիր է կնքվել միջազգային խորհրդատուների հետ։ Դրանով զբաղվում է Բրիտանական WYG ընկերությունը, աշխատանքներին ներգրավվել են նաև մեկ նիդերլանդական և հայկական ընկերություն։
Ընդդիմադիր ակտիվիստի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր ավարտական ճառում դատարանից պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին:
«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 26-ը դեկտեմբերի, 2016թ
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց թե՛ կատարվածը, թե՛ առաջիկա ծրագրերը:
Բեռնել ավելին