Դատարանին բավարարում են ռուսական ռազմաբազայում արտագնա նիստ անցկացնելու համար ստեղծված բոլոր պայմանները։
«Գազպրոմ Արմենիա»-ից, մինչդեռ, պնդում են, թե հաշվիչների տվյալները ուռճացված չեն, ցուցմունքները համապատասխանում են սպառման իրական թվին։
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 74-ամյա սենատոր Բերնի Սանդերսի հետ հեռուստաբանավեճի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է խուլիգանի հետ:
Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելուց հետո նավթի առանց այդ էլ ցածր գները ավելի ընկան: Այսօր առավոտյան Լոնդոնի բորսայում մեկ բարելի գինը 28 դոլարից ցածր էր, ինչը 2003 թվականից հետո նավթի ամենացածր գինն էր։ Ժամեր անց նավթի մեկ բարելի գինը կանգնել է 29 դոլարի սահմաններում:
Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Սաֆարյանի պատժախուց են տեղափոխել սպանություն և ավազակային հարձակում կատարած երեք դատապարտյալների, ովքել էլ հենց սպառնացել են ընդդիմադիր ակտիվիստին:
Ադրբեջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով իշխանությունները բռնում են մասնավորեցման ուղին։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպման ընթացքում։
Լևոն Վխկրյանը գիշերը ժամը չորսի շրջակայքում՝ աշխատանքից վերադառնալիս է նկատել, որ շինտեխնիկա է աշխատում, անմիջապես ոստիկանություն է զանգահարել: Ականատեսների խոսքով՝ բուլդոզերը պատերը փլուզել է րոպեների ընթացքում:
Պաշտոնական Երևանը արագ ողջունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը: Արևմուտքի որոշումից ժամեր անց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց.- «Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (ՀՀԿ) ընտանիքին պատկանող ընկերությունները օղիներ կեղծելու մեղադրանքով այսօր դատարանում էին հայտնվել։
Այսօրվանից դադարում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ Կարեն Անդրեասյանն այսօր կրկնեց իր հրաժարականը՝ այդ մասին համապատասխան գրությունն ուղարկելով Ազգային ժողով:
Գառնիկ Մարգարյանի փաստաբանը լրագրողներին փոխանցեց իր պաշտպանյալի խոսքերը՝ իշխանություններն այս քայլին գնալով՝ «քաղաքական հաշվեհարդար են տեսնում իր հետ՝ ընդդիմադիր հայացքների համար»։
Նրանք, այդուհանդերձ, ընդգծում են՝ բոյկոտի մտադրությունն ուժի մեջ է մնում և ցանկացած պահի կարող է իրագործվել:
Բեռնել ավելին