«Ազատություն» TV լրատվական կենտրոն,14-ը հունվարի, 2016թ․
Հայկական կողմն առայժմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը բոյկոտելու հարց չի քննարկել։
Ըստ ԱԱԾ-ի, մարզիչ Գագիկ Սիմոնյանը, այլ կասկածյալների հետ «հանցավոր համաձայնությամբ», «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել է 1000 - 3000 դոլարի խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքներ՝ ստացել ապօրինի շահույթ:
Հինգշաբթի առավոտվա դրությամբ Հայաստանի բուժհաստատություններում 945 հիվանդ է բուժվում, որոնց մոտ ախտորոշվել են սուր շնչառական հիվանդություններ՝ այդ թվում խոզի գրիպ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նոր նշանակումներ ստացած դատավորների եկամուտների հայտարարագրերը։
Հարազատները չեն հավատում 20-ամյա երիտասարդի ինքնասպանության վարկածին, պնդում են՝ նրա մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։
Վրաստանը շարունակելու է պակասորդը լրացնել «Գազպրոմ»-ի մատակարարումների միջոցով:
Պայթյունների և հաջորդած կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 3-ը՝ մանկահասակ երեխաներ: Եվս 39-ը վիրավորվել են, այդ թվում՝ 6 ոստիկան:
Նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներից առաջ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր առաջարկներն է ներկայացնում իշխանությանը:
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացրեց, որ այսօր ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը։
Ադրբեջանի տարբեր շրջաններում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի տարերային ակցիաների մեղավորներին իշխանությունն ընդդիմության մեջ է փնտրում: Կալանված ակտիվիստները հակադարձում են՝ բողոքի ակցիաները սոցիալական դժգոհության արտահայտություն են, որի պատասխանատուն իշխանություններն են:
Իսկ հունվարի 13-ին «Նոր Հայաստան»-ի տոնածառներով երթի ժամանակ իրավապահները, Երևանի փոխոստիկանապետի խոսքով, հանդուրժողականություն դրսևորեցին։
Բեռնել ավելին