ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ Սերժ Սարգսյանը կգլխավորի Հանրապետականի ցուցակը; ՀԱԿ. «Ներիշխանական ճգնաժամը խորանում է»; Նախարարի հավաստիացումները չեն գոհացնում ծնողներին; Քոչարյանի փաստաբանները քննադատում են օմբուդսմենին; «Կանաչ ժողովրդավարության» թռիչքը Թռչկանի միջոցով
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով վերջին օրերին տեղի ունեցող հրաժարականներն ու կադրային փոխատեղումները «ներիշխանական խորը ճգնաժամի հետեւանք են»:
Նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը որոշել է Թռչկանի ջրվեժը համարել հատուկ պահպանվող տարածք եւ արգելել այնտեղ սկսված շինարարությունը, թեեւ դեռ 2008 թվականից այն հատուկ պահպանվող տարածք էր եւ բնապահպանները նշում են, թե շինարարության թույլտվություն չպետք է տրվեր:
Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ կուսակցությունն այսօրվա դրությամբ նախատեսում է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել աձանձին` առանց դաշինքի: Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայկական բանակում մահացած զինծառայողների ծնողներին, ովքեր կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական անգամ հավաստիացրեց, թե մահվան բոլոր դեպքերի բացահայտման համար տարվում է լիարժեք աշխատանք:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբանները քննադատում են մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ դրույթների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին նախաձեռնությունը:
ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ իր հրաժարականի մասին; ՀՀԿ-ն մոբիլիզացնում է ուժերը; «Սերժ Սարգսյանը զրոյացրեց Քոչարյանի վերադարձի շանսերը»; Քաղաքագետները մեկնաբանում են կադրային փոխատեղումները; Գառնիի միջնադարյան կամուրջը կվերականգնվի; Բուհ-դպրոց համագործակցության արդյունքը; Երթուղային տաքսիների մասին ֆիլմը ցնցել է
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակելով Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ, ուղղակի զրոյացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շանսերը:
Հայաստանյան քաղաքագետներ Հակոբ Բադալյանը եւ Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքներն են կիսում ընթացող կադրային փոփատեղումների շուրջ:
ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով վերջին օրերի պաշտոնանկություններին եւ հրաժարականներին, ասել է, որ «թեեւ վիճակը նախընտրական չէ, սակայն ՀՀԿ-ն մոբիլիզացնում է ուժերը:
Հովիկ Աբրահամյանը նոյեմեբրի 1-ի ուշ երեկոյան հրաժարվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից՝ նպատակ ունենալով գլխավորել Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը։ «Ազատություն» ռադիոկայանին նա բացառիկ հարցազրույց է տվել, սակայն հրաժարվել է տեսագրությունից:
Երեւանի երթուղային տաքսիների մասին երիտասարդ ռեժիսորի վավերագրական ֆիլմը ցնցել է արտասահմանցի հանդիսատեսին, սակայն Հայաստանում ուշացումով է էկրան բարձրացել:
Բեռնել ավելին