Լոռու մարզի Արդվի գյուղում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, որտեղ գործող գյուղապետի դեմ թեկնածություն էր առաջադրել նրա հորեղբորորդին: Նրանք երկուսն էլ հանրապետական կուսակցության անդամ են:
Հունվարի 19-ին Ռուսաստանի ընդդիմության հարյուրավոր աջակիցներ ընդդեմ ռասսիզմի բողոքի ակցիա են անցկացրել Մոսկվայի կենտրոնում:
Հունվարի 20-ին եւս Երեւանի փողոցային առեւտրով զբաղվողները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով վերացնել փողոցային առեւտրի արգելքը։ Նրանք ասում են, որ պայքարելու են մինչեւ վերջ։ Մինչդեռ քաղաքապետարանից պնդում են, որ հաստատակամ են եւ արգելքը չի վերացվի։
«Եվրատեսիլ-2011»-ից առաջ Էմմին Երեւանում հանդես կգա մենահամերգներով, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ–ից ժամանած «Ֆրեշ» բենդը։
ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ Տ. Կարապետյանը սպառնում է իշխանափոխություն; Առեւտրականները աշխատանք են պահանջում; Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքներ; «Միակ ելքը հողերի խոշորացումն է»
«ԱԼՄ հոլդինգ»-ի ղեկավար, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հունվարի 19-ին Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում հայտարարեց, որ «վճռական» է տրամադրված, քանի որ ունի հավաքվածների «դաբրոն»:
Մանր առեւտրով զբաղվող մոտ 100 երեւանցիներ հունվարի 19-ին կրկին հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց: Պահանջում էին, որ քաղաքապետը վերացնի փողոցային առեւտրի արգելքը, քանի դեռ նրանք աշխատանքի ու հանապազօրյա հաց վաստակելու այլընտրանք չունեն: Քաղաքապետարանից դրական պատասխան չստացան:
Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման ապագան «հողերի, տնտեսությունների» խոշորացումն է։
Վահան Խալաֆյանի հարազատները համոզված են, որ 6 ամիս տեւած դատավարությունից հետո իրական մեղավորները ազատության մեջ են, ուստի բողոքով դիմել են վերաքննիչ դատարան։ Դատավճռի հետ համաձայն չեն նաեւ մեղադրող եւ մեղադրվող կողմերը։ Այսօր կլրանար Վահանի 25-ամյակը։ Տեսանյութը՝ Անուշ Մարտիրոսյանի։
ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ Թոմաս Համարբերգը քառօրյա այցով ժամանել է Երեւան; Այրել են լրագրողի մեքենան; Իրաքում ահաբեկչությունից 50 մարդ է զոհվել; Հայփոստը առայժմ չի գոհացնում թոշակառուներին; «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը` Երեւանում
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի այցի կապակցությամբ Հայաստանի «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջով պիկետ է անցկացնում «Արմենիա - Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանելու է Համարբերգը:
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կանցկացվի Երեւանում` Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, դեկտեմբերի 3-ին:
Բեռնել ավելին