Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ստուգումներ է սկսել տեխզննման կայաններում:
Վճռաբեկ դատարանն այսօր ազատ արձակեց առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին: Միաժամանակ դատարանը բեկանեց առաջին ատյանի վճիռն ու գործն ուղարկեց վերաքննության:
14 տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։
Այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 9-րդ անդամը՝ Հովհաննես Հարությունյանը։
Վճռաբեկ դատարանն այսօր փոխեց նաև գործով անցնող և անազատության մեջ գտնվող մյուս երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը:
Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, «Երևան» հիմնադրամում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած գործողությունների ձևը համաչափ չէր և հնարավոր է ուներ քաղաքական շարժառիթներ:
Եթե օրենքը արգելում է, շարժական ավտոգազալցակայաններ պիտի չլինեն, ընդգծում է տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկուսին էլ ազատ արձակեց դատարանի դահլիճից՝ կալանքը փոխարինելով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։ Մեղադրող դատախազները չառարկեցին։
«Սասնա ծռերի» անդամներից Գագիկ Եղիազարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը վստահ է, որ եթե իշխանափոխություն չլիներ, ապա զինված խմբի որոշ անդամներին մեկ տարի առաջ դատարանի նկուղում ծեծի ենթարկելու գործն այդպես էլ ընթացք չէր ստանա։
Բեռնել ավելին