«Չեմ պատրաստվում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ քրեակատարողական հիմնարկի պետ, և այլն», - հայտարարում է ընդդիմադիր գործիչը:
Այսօր առավոտից Վանաձորում բազմամարթ ցույցեր են, երթեր, մեկը մյուսին հաջորդում են հանրահավաքներ։
Գյումրեցիներն այսօր ողջ օրվա ընթացքում երթեր անցկացրեցին, որը եզրափակվեց Թատերական հրապարակում անցկացված հանրահավաքով։
Սևան-Երևան միջպետական մայրուղին վաղ առավոտից փակած ցուցարարները պնդում են՝ ճանապարհը չեն բացելու մինչև Կառավարության ողջ կազմն ու Կարեն Կարապետյանը հրաժարական չտան:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի ընթացքում տուժած քաղաքացիներից հինգը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ 79-ամյա Ալբերտ Մնացականյանն «Ազատությանը» պատմեց՝ ոստիկաններն իրեն հրել գետնին են գցել, երբ փորձել է միջամտել որպեսզի նրանք բերման չենթարկեն անչափահաս ցուցարարին։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2018-ի Մամուլի ազատության ցուցիչում 180 երկրների ցանկում Հայաստանը 80-րդ տեղում է:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր օգնական Նվեր Հովհաննիսյանի դանակահարությունն ու մահը կապում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող խաղաղ ցուցարարների հետ, այլ համարում է հանրապետական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և նրա թիմի երեկվա սադրանքների հետևանք։
Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանի երեք աշխատակիցներ անցած օրերին հարձակումների են ենթարկվել Հայաստանում՝ վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ զանգվածային բողոքի ակցիաները լուսաբանելիս:
Բեռնել ավելին