«Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու իր սահմանները, և բոլորը պետք է հարգեն այդ օրինական իրավունքը», - հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ խոսելով երեկ թուրք-սիրիական սահմանին ռուսաստանյան ռազմական օդանավի խոցման մասին:
Ռուսաստանցի բլոգերներն արդեն չեն գրում՝ «Գնա՛նք Ստամբուլը գրավենք»:
«Կարծում եմ՝ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն»,- ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարարը։
Համացանցում տարածված տեսանյութում սպառնալիքներ հնչեցնող չորս անձինք էլ Վրաստանի քաղաքացիներ են:
ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Սպիտակ տանը հայտարարել են ահաբեկչությանը միասնաբար դիմակայելու մասին:
Դրա համար է, որ դեպքից հետո Թուրքիան միանգամից դիմեց ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին, բայց չզանգեց Ռուսաստան, ասում է Թևան Պողոսյանը։
Ռուսաստանի իշխանությունները իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ Թուրքիա կատարվող ուղևորություններից:
Թուրքիայի արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի պետի տեղակալ Գոհան Թուրանը նաև չի հերքում, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և սահմանի բացումը կապում է ղարաբաղյան խնդրի հետ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, ռուսական ինքնաթիռը 5 րոպեի ընթացքում 10 անգամ զգուշացվել է:
«Սա թիկունքից հարված էր, որ միանշանակորեն ազդելու է ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։
Միևնույն ժամանակ Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահը ասում է՝ իր անձնական կարծիքով բոյկոտը լավագույն տարբերակը չէ:
Թուրքիան պնդում է, որ օդանավը խոցել են իր ռազմաօդային ուժերը՝ սահմանը խախտելու համար, Ռուսաստանը՝ որ ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցել են զենիթային կայանքից:
Բեռնել ավելին