«Հրապարակ»-ը գրում է. - «Եթե հանրությունն ու 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատներն աղմուկ չբարձրացնեին եւ չպահանջեին այս գործով լիարժեք քննություն կատարել ու մեղավորներին պատժել, կարող եք միանգամայն վստահ լինել, որ այս գործը եւս փակված կլիներ` այնպես, ինչպես Լեւոն Գուլյանի դեպքում արեցին: Սակայն այս անգամ, փաստորեն, հանրության ճնշման տակ Հատուկ քննչական ծառայությունը ստիպված եղավ որոշ իրողություններ ընդունել, եւ արդեն կան մի քանի ձերբակալվածներ: Ճիշտ է` առայժմ բոլոր կալանավորվածները մեղադրվում են ինքնասպանության հասցնելու մեջ, սակայն հույս կա, որ ի վերջո նախաքննության մարմինը «կբացահայտի», որ սպանություն է տեղի ունեցել»: