Հայ անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիմնադրած թատրոնը, որն այժմ կրում է նրա անունը եւ անցած տարի նշեց իր 30-ամյակը, այսօր կրկին բացում է իր դռները:
Աշխարհահռչակ կոմպոզիտոր, երաժիշտ Գորան Բրեգովիչը այսօր բարեգործական համերգ է տալիս Երեւանի «Մեցցո» ակումբում:
Սերգեյ Փարաջանովի արվեստի երկրպագուներն ու արվեստագետները այսօր` աշխարհահռչակ ռեժիսորի ծննդյան օրը, հավաքվել էին նրա շիրիմի մոտ Կոմիտասի անվան պանթեոնում:
Մեր վաստակաշատ, ամենասիրված դերասանուհիներից Վարդուհի Վարդերեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոչ միայն ամանորյա իր մաղթանքն է հղում աշխարհի բոլոր հայերին, այլեւ անկեղծությամբ խոսում է այն ամենի մասին, ինչը մտահոգում է իրեն:
Լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ավարտին մոտեցող 2011 թվականի մասին իրենց խոհերն ու մտորումները կիսեցին դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, արվետագետ Լեւոն Իգիթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ դերասան Ազատ Գասպարյանը:
Հայաստանի գրողների միությունը ամփոփել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխության արդյունքները:
Ավարտվող տարում իրենց ղեկավարած կառույցների աշխատանքը այսօր լրագրողների հետ հանդիպումներում ներկայացրեցին Հայաստանի գրողների միության նախագահն ու Ազգային կինոկենտրոնի տնօրենը:
Այսօր տեղի ունեցած Թատերական գործիչների միության 14-րդ համագումարում Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց միության նախագահի պաշտոնում:
Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հինգշաբթի օրը տեղի կունենա 20-րդ դարի ռուս արձակի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Աբանամատ. ժամանակին մենք ապրել ենք սարերում» ներկայացման պրեմիերան:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը գոհ է ավարտվող տարվա ընթացքում կատարված աշխատանքից, բայց միաժամանակ ահազանգում է, որ նվագախումբը կարող է զրկվել շատ երաժիշտներից:
Հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորված Նարեկ Հարթունյանը ազատ է արձակվել:
Երեւանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ, Հայաստանում «պետական գործիչներ», «ապագա սերնդի մասին մտածողներ» չկան:
Բեռնել ավելին