Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ բանակցություններից երկու օր անց վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տրանսպորտի նախարարին Վերին Լարսին այլընտրանքային ուղիների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Նաիրիտցիներն այսօր դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջև՝ վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջելով «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը քննարկել հենց գործարանի մասնագետների հետ։
Հայաստանի կառավարության որևէ ներկայացուցիչ չի մասնակցել ներդրումներ գրավելու՝ աշխարհում խոշորագույն հարթակներից մեկը համարվող Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:
Բոլիվիայի և Վիետնամի հետ Հայաստանը կիսում է 113-րդ հորիզոնականը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում։
Աշխատակիցները տեղեկություն ունեն, թե գործարանի հիմնական մասը պարտքերի դիմաց վաճառվելու է, ինչն էլ նշանակում է «Նաիրիտ»-ի կործանում։
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի համոզմամբ, ծրագիրը «թղթին չի մնա», քանի որ այն «շահութաբեր բիզնես է կազմակերպիչների համար, իսկ շահագործողների համար էլ՝ զարգանալու լուրջ հնարավորություն»:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ այս տարի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը կհասնի առնվազն կես միլիարդ դոլարի:
Երբեմնի քիմիական հսկայի վերագործարկման համար պայքարող ու ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև հավաքվող նախկին աշխատողներին վրդովվեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, թե գործարանի հետ կապված ծրագիր «դեռ չկա»։
Չնայած դրան, ԵՏՀ պաշտոնյան այսօր կայացած հեռուստակամուրջի ժամանակ գոհունակություն հայտնեց բացասական ցուցանիշների նվազման կապակցությամբ․ 2015-ին ԵՏՄ-ում անկումն անհամեմատ (ավելի քան ութ անգամ) մեծ է եղել՝ մոտ 2,5 տոկոս:
Հայաստանյան տնտեսագետների պնդմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա աճի ցուցանիշների շուրջ Կառավարության և Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հակասությունները վկայում են, որ նախորդ տարիներին էլ ճիշտ հաշվարկ չի իրականացվել:
Ընտրությունների նախաշեմին կառավարությունը կոշտ քայլերի չի գնա՝ համոզված են նրանք
Բեռնել ավելին