Դատախազությունն այսօր հրապարակել է նաև այն 45 պատգամավորների անունները, որոնք անձնական երաշխավորություն էին տվել Քոչարյանին կալանքից ազատելու համար:
Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անհասկանալի է որակում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը, միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս։
«Այստեղ 45 չէ, 55 թե 105 պատգամավորի որևէ երաշխավորում էական նշանակություն չի կարող ունենալ», - պնդում է իրավապաշտպանը:
«Ես այդպիսի բան չեմ ասել, ես իրենց ասել եմ որոշ փաստեր, որոնք իրենք ներկայացնում են որպես ճնշում, դա իրենց գործն է», - ՀՔԾ պետին հակադարձում է ՍԴ նախկին անդամը:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրուցել է 2008֊ի մարտի 1֊ի իրադարձությունների քննության գործում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ներգրավման, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին հակադարձելու և մարտի 1֊ի գործի զարգացումների մասին։ Ստորև ներկայացնում ենք հատվածներ զրույցից։
Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով արդեն մեկ շաբաթ կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից դեռ վարույթ չի ընդունվել, «Ազատությանը» փոխանցեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը:
Նաիրա Զահրաբյանին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելը դժգոհության պատճառ է դարձել «Բարգավաճ Հայաստանում»։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները առաջիկա ընտրություններում նախընտրելի տարբերակ են համարում «Ելք»-ի ձևաչափով հանդես գալը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից չորսն արդեն բացահայտել է քաղաքապետի իրենց թեկնածուին:
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը այս պահին անհրաժեշտություն է, այսօր հայտարարեց Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Քոչարյանի կալանավորումն էլ, ըստ Խաչատրյանի, անհրաժեշտ է քննության վրա նրա հնարավոր ապօրինի ազդեցությունը բացառելու համար:
Բեռնել ավելին