Ցուցարարները վստահ են՝ տվյալ հարցով քաղաքական որոշում է հարկավոր:
Հանրապետական խմբակցության ղեկավարն էլ պնդում է՝ թանկացումներն անխուսափելի են:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից, 25 օր հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Բիլյանն այսօր տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց և այնտեղ էլ իր դիմում համաձայն դադարեցրել է հացադուլը:
Ոստիկանության գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակով մտահոգ ցուցարարներն այսօր մի քանի րոպեով փակեցին Երևանի Մաշտոցի պողոտան:
Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է սոչիաբնակ հայ գործարար, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուբեն Թաթուլյանի այն հայտարարությունը, թե վերջինս հանդիսանում է նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը։
Իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ թանկացումներ կան բոլոր երկրներում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ճիշտ ճանապարհը ոչ թե բողոքի ակցիաներն են, այլ «տնտեսական խելամիտ քաղաքականությունը»:
Բեռնել ավելին