Ամերիկացի համանախագահը որպես արդարացի կարգավորման հիմք մատնանշում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և դրա հիմնական սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք:
Հայաստանի արտգործնախարարը ծավալուն հոդված է գրել Դիվանագետի օրվա կապակցությամբ:
Խորհրդարանում այսօր Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ լսումների ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեցին երեսուն տարի առաջ՝ Սումգայիթում ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:
Փորձագետների կարծիքով` Հայաստանի կողմից ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո Ադրբեջանի համար առավել գրավիչ են դարձել իրանական արտադրության բալիստիկ հրթիռները, սակայն Թեհրանում դրանք վաճառել չեն շտապում:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդիպում էր կազմակերպվել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ:
Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված հավաքին, որ կազմակերպել էր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, նորանկախ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանն այդպես էլ չներկայացավ:
Դա Հայաստանի պատմության վառ էջերից մեկն է, ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Դիվանագիտական խոսակցությունների մանրամասները չեն կարող քննարկման առարկա դառնալ»:
Բեռնել ավելին