«Իրանը կրակի հետ է խաղում», - երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Թեհրանից ստացվող տեղեկությունները, որոնց համաձայն իսլամական հանրապետությունը հատել է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված ուրանի հարստացման վերին շեմը: