Այդ առաջարկի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի։
Սիրիայում հրադադարի հաստատումն ու համապարփակ կարգավորման համար Աստանայում ընթանալիք բանակցությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ նախաձեռնությամբ:
«Ազատության» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, իշխող ՀՀԿ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է ադրբեջանական կողմից սահմանի խախտման անհերքելի ապացույցների մասին և պնդում՝ «տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Ադրբեջանի իշխանությունները նույնությամբ կրկնում են Սիրիայի օրինակը, ասում է հայտնի իրավապաշտպանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:
Ադրբեջանցի տնտեսագետները քննադատում են տնտեսական ճգնաժամի պայմաններում նման շռայլությունը:
Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի ողջ տարածքում զինադադարի հաստատման ճանապարհային քարտեզի շուրջ։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Հալեպ քաղաքի կենտրոնական հատվածի արևելյան մասում զինադադարի հաստատումից և բնակչության տարհանումից հետո կողմերը նպատակադրվել են զինադադարի ռեժիմը տարածել ողջ երկրում՝ ներառյալ կառավարական և ընդդիմադիր ուժերի բախման շրջանները։
Ուժային կառույցների համար նախատեսված հատկացումները կկազմեն Ադրբեջանի եկող տարվա պետբյուջեի ծախսային մասի 16 տոկոսը:
«Երբ դաշինքը չի կարողանում լուծել գլխավոր քարտուղարի հարց, դա խոսում է հենց դաշինքի որակի, բովանդակության, իրականում դաշինք չլինելու մասին», - ընդգծում է Հակոբ Բադալյանը:
Շենոլ Բուրանը «նվաստացրել է» Ռեջեփ Էրդողանին՝ ասելով, որ թեյ չէր տա նրան, եթե իր մոտ գար:
Ադրբեջանում վերստին արգելափակված են «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների կայքէջերը:
Բեռնել ավելին