«Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մովսում Սամեդովի ձերբակալությունը իշխող վարչակազմի յուրատեսակ պատասխանն էր տարեվերջյան բողոքի ակցիաներին», - համոզված են ադրբեջանցի քաղաքագետները:
Թուրքական իշխանությունները կարծես փորձում են չեզոքացնել այն բացասական էֆեկտը, որ գործեց Էրդողանի` Կարսում ունեցած վերջին ելույթը:
Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է կիրառում միգրանտների նկատմամբ:
Իրանի Սահմանապահ ծառայության աշխատակիցները, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ազատ են արձակել նախօրեին Իրանի սահմանին ձերբակալված արտասահմանցի կնոջը: Իրանական իշխանությունները նրան կասկածում էին լրտեսությամբ զբաղվելու մեջ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարգադրել է քանդել Կարսում կառուցված` հայերի ու թուրքերի բարեկամությունը խորհրդանշող արձանը:
Շաբաթ օրը Արիզոնայում զինված հարձակման թիրախ դարձած 40-ամյա կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը ամերիկացի հայամետ օրենսդիրների նոր սերնդի թերեւս ամենավառ ներկայացուցիչներից մեկն է:
«Մեր ֆիլմը առողջ երկխոսություն որոնելու մասին է», - ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանում նկարահանվող «Ընդհատված երգ» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է ԱՄՆ-ի քաղաքացու` Հայաստանից ապօրինաբար Իրան մուտք գործելու մասին տեղեկությունը:
Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընդամենը 1 տոկոսն է Հայաստանը համարում սպառնալիք ներկայացնող երկիր, 27 տոկոսը կողմ է հայ - թուրքական սահմանի արագ ու առանց նախապայմանների բացմանը։
Վրաստանի նախագահը այսօր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հայ հավատացյալներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առիթով։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի սահմանապահները ձերբակալել են Միացյալ Նահանգների քաղաքացի մի կնոջ, ով կասկածվում է լրտեսության մեջ:
Ֆրանսիական Le Monde հեղինակավոր օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում հրապարակել է ֆրանսահայ լրագրող Արա Թորանյանի բաց նամակը, որի վերնագիրն է «Փարիզը լքում է հայերին»:
Բեռնել ավելին