Մարդու իրավունքների վերաբերյալ 2008 թվականի տարեկան զեկույցում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նշում է, որ Ռուսաստանում, եվրոպական եւ կովկասյան մի շարք երկրներում ոտնահարվում են քաղաքացիական ազատությունները: Ներկայացնելով զեկույցը` պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, թե այն պետք է դառնա խթան աշխարհում մարդկանց իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար: