Բացի այդ, Բիբիլովը հրահանգել է ենթականերին հատուկ միջոցառումներ կազմակերպել «Ստալինիր անվանման ժողովրդականությունը բարձրացնելու նպատակով»:
Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսի 33 նոր դեպք է հայտնաբերվել, մեկ մարդ մահացել է: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը:
Այսպիսով, Դեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող և դրան հարող բոլոր ազդեցիկ գործիչները իրենց աջակցությունն են հայտնել նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու հանդիսացող Ջոզեֆ Բայդենին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Իմ ցանկությունը ոչ թե պաշտոնն է, այլ երկրին աջակցելը», - կիրակի երեկոյան «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հեռարձակված թոք-շոուի ընթացքում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին:
Ինչպես և նախորդ տարիներին, պաշտպանական բյուջեի ծավալներով առաջատարը Միացյալ Նահանգներն է` ավելի քան 700 միլիարդ դոլար:
Բեռնել ավելին