Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:
Պարտադիր ժամկետային զինծառայողն անգիտակից վիճակում հայտնաբերվել է այսօր առավոտյան ՊԲ N զորամասի տարածքում: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:
Ռուսաստանի Կոմի Հանրապետության Ուսինսկ քաղաքի օդանավակայանում այսօր կոշտ վայէջք է կատարել «Utair» ավիաընկերության «Բոինգ» օդանավը: Օդանավում 94 ուղևոր կար:
Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակություններն Անկարայում փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Սիրիայի հյուսիսային շրջանի և Իդլիբ նահանգի իրավիճակը:
Դժվարին կացության մեջ հայտնված ուղևորներին ու վարորդներին տեղական իշխանությունները սնունդ և խմելու ջուր են բաժանում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ մի շարք ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, հարձակվում նրանց վրա, ջարդում տեսախցիկները, դուրս հանում ընտրատեղամասից:
Փետրվարի 9-ի առավոտյան ժամերի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 800-ը:
Անկարգություններում ներքաշվել է հազարից ավելի մարդ: Կիրառվել է հրազեն: Հարյուրավոր մարդիկ փախել են սահմանակից Ղրղզստան:
Թայլանդի պաշտոնյաները հայտնում են, որ զանգվածային սպանություններ կատարած 32-ամյա կապրալ Ջակրափանթ Թոմման չեզոքացվել է: Նրա հարձակումների հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 26 մարդ է սպանվել, ավելի քան չորս տասնյակ մարդ վիրավորվել է:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա տարբեր վայրերում է կրակ բացել՝ նախ զինվորական զորամասում, ապա բուդիստական տաճարի ու առևտի կետրոնի մոտ կրակել է անցորդների վրա:
Սոչիում Պուտին-Լուկաշենկո բանակցությունները շարունակվել են մոտավորապես ինը ժամ:
Բեռնել ավելին