«Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ-ի հետ», - ասված է ԱԳՆ հյուպատոսական վարչության հայտարարությունում:
Առայժմ, սակայն, հստակ չէ՝ կստանձնի օդանավի խոցման պատասխանատվությունը Թալիբան խմբավորումը:
Բելգիացի քաղաքական գործիչը 2007 թվականից ղեկավարում է ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակությունը:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել «Բրեքզիթ»-ին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ մեկնաբանությամբ։
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը ահազանգում է իշխանությունների կողմից իրենց նախընտրական հանդիպումները խոչընդոտելու մասին:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօր հրավիրած արտահերթ հրատապ նիստը տևեց շուրջ 3 ժամ: Նիստից հետո խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանը հայտնեց, որ քննարկման արդյունքում խմբակցության բոլոր անդամները դատապարտել են իրենց գործընկերոջ՝ Հենրիկ Հարթենյանի արարքը:
Աֆղանստանի Ղանզի նահանգում ուղևորատար օդանավ է կործանվել, որի հետևանքով ավելի քան 80 հոգի զոհվել է: Պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:
Հանգստյան օրերին փրկարարները շարունակել են որոնողական աշխատանքները, նրանց հաջողվել է փլատակներից փրկել 45 հոգու։
Ինգուշեթիայի ղեկավար Մահմուդ-Ալի Կալիմատովը պաշտոնանկ է արել շրջանային կառավարությանը: Իր այդ որոշման մասին նա գրել է Թվիթերում` առանց պատճառները նշելու:
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Բոլթոնը մասնավորապես գրել է, որ Թրամփն իրեն ասել է չապասառեցնել Ուկրաինայի ռազմական օգնությունը այնքան ժամանակ, մինչև այդ երկրի իշխանությունները չօգնեն հետաքննել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի և նրա որդու գործունեությունը:
Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։
Բեռնել ավելին