Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկին։
«Էրեբունի Պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը:
Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհել է Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմայի իշխանությունից պահանջել է անհապաղ ձեռնարկել ռոհինջա մահմեդականների պաշտպանությանն ուղղված միջոցներ:
Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ուժի մեջ թողնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած զինված տղամարդու հետ բանակցություններ է վարել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
«Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։
«Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրորդ ընթերցումը նախատեսված է փետրվարի 11-ին:
Պետքարտուղարը տարածաշրջանային այց է կատարում, նա կուղևորվի նաև Ուկրաինա, Ղազախստան և Ուզբեկստան:
Բեռնել ավելին