Լուրեր - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան
ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել. Վահագն Հովակիմյան
«Դուք Վենետիկի հանձնաժողովին եք մեջբերում անում, ասում եք՝ ընտրությունների արդյունքների չեղարկումը պետք է լինի բացառիկ ու համաչափ միջոց, հետաքրքիր է՝ ԿԸՀ-ն ինչպե՞ս է գնահատել արդյունքների չեղարկման համաչափությունը, ու դրա հետևանքով փոխվել է խորհրդարանի քաղաքական կազմն ու ընդդիմադիր ուժը զրկվել է մանդատներին: Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ», - հարց ուղղեց «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց. «ԿԸՀ որոշումներին տրվել է իրավական գնահատական: ԿԸՀ որոշումների իրավաչափ լինելը հաստատել է ՀՀ բարձրագույն իրավական մարմինը, այն է՝ Սահմանադրական դատարանը»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ի ընտրություններից հետո անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: ԿԸՀ-ն 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ հայտարարեց՝ նշելով, որ անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա:
Երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու հետևանքով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, ինչի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» բավարար մանդատներ ստացավ վճռորոշ քվեարկությունների համար:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 58 287 քվե կամ 3.9893 տոկոս, հետևաբար՝ ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չէ: Խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիրը», ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները:
Շոյգուն Հայաստանի իշխանությանը մեղադրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ձգտման մեջ
Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Առաջին նստաշրջանում իշխող ուժը չընտրեց ընդդիմության առաջադրած երկու թեկնածուներին՝ Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին: «Ուժեղ Հայաստանը» երրորդ անգամ առաջադրել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանին:
Դիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան
«Այս պահին, սահմանազատման դետալների հետ կապված, չկա ոչ մի պայմանավորվածություն․ դրանց թիվը զրո է։ Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Այսինքն, երկրները սահմանազատում անեն՝ ստորագրելով փաստաթուղթ, քանի որ կանոնակարգով նախատեսված է, որ սահմանազատումները ամփոփվում են պետական սահմանի մասին միջպետական պայմանագրով», - նշեց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց՝ «ես ասել եմ կա անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք ոնց ենք լուծում: Դրա տարբերակները կան, մամուլում, փորձագիտական շրջանակներում բոլոր հնարավոր տարբերակները քննարկված են»
Անդրադառնալով սահմանապահների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց. «Մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացնում ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո»։
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը շարունակել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից: Բայց Տավուշ-Ղազախ հատվածում 12 կմ գծելուց հետո արդեն 2 տարուց ավելի է նոր տարածքներ չեն սահմանազատվել: Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը 90-ականների պատերազմից ու 2021, 2022 թվականների ներխուժումներից հետո օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր:
2014-ին մահացած զինվորի գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի խախտումներ. Հայաստանը պետք է վճարի 50 հազար եվրո
«Ռուսական ռազմաբազան ուզում են հանեն, թող հանեն». Փաշինյան
ՄԱԿ-ը ենթադրում է, որ ԱՄՆ-ն Իրանում ռազմական, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ է կատարել
Փաստահավաք խումը նաև պարզել է, որ Իրանի իշխանությունները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել անցած տարվա վերջին հակակառավարական բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել:
Իրանի վերաբերյալ Անկախ միջազգային փաստահավաք առաքելության նոր զեկույց պետք է ներկայացվի Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Դրանում ներկայացված են ԱՄՆ-ի վարքագիծը փետրվարին Իրանի սկսված պատերազմի ժամանակ և Իրանի կառավարության արձագանքը դեկտեմբերի վերջին սկսված զանգվածային անկարգություններին։
ԱՄՆ պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ ռազմական գործողություններն իրականացվում են զինված հակամարտության օրենսդրությանը համապատասխան, իսկ Իրանը հետևողականորեն հերքել է մարդու իրավունքների համակարգված խախտումների մասին մեղադրանքները։
Մինաբի դպրոցին հարվածըՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ բավարար հիմքեր են գտել ենթադրելու, որ ԱՄՆ ուժերն են պատասխանատու Մինաբ քաղաքի Շաջարե Թայեբեհի նախակրթարանի վրա հարձակման համար, որտեղ, ըստ իրանցի պաշտոնյաների, զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ մոտ 120 դպրոցական։
Առաքելությունը եզրակացրել է, որ այս հարձակումը տարբերություն չի դրել ռազմական և քաղաքացիական թիրախների միջև և հանգեցրել է քաղաքացիական բնակչության մահվան և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման, ինչը միջազգային իրավունքի համաձայն համարվում է պատերազմական հանցագործություն։
Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ն հիմնվել է հետախուզական տվյալների վրա, որոնք ենթադրում էին, որ իրանցի բարձրաստիճան զինվորական հրամանատար է ներկա եղել այդ վայրում, սակայն չի կարողացել բավարար չափով ստուգել տեղեկությունը հարվածելուց առաջ։ Ըստ հետաքննիչների՝ այն, որ ԱՄՆ-ն չի թարմացրել թիրախավորման հետախուզական տվյալները և չի հաստատել, թե արդյոք այդ շենքը ռազմական նպատակակետ է, թե ոչ, ավելին է, քան պարզապես անփութությունը։
«Փոխարենը, ԱՄՆ-ն ուղղել է հարվածները դպրոցի շենքին՝ գիտակցելով քաղաքացիական օբյեկտին հարվածելու էական ռիսկը և անզգուշորեն է գործել առ այն, որ նման բան կարող է տեղի ունենալ»։
Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ փետրվարին «ոչ ոք» միտումնավոր չի հարձակվել Իրանում գտնվող աղջիկների դպրոցի վրա՝ հղում անելով միջադեպի հետաքննությանը: Reuters-ն առաջինը էր հաղորդել, որ ԱՄՆ ներքին նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ ԱՄՆ ուժերն են, հավանաբար, պատասխանատու այս հարձակման համար:
Պենտագոնը ակտիվացրել է հետաքննության ընթացքը, սակայն դեռևս նախնական եզրակացություններ չի հրապարակել։
ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ դպրոցը հստակ նույնականացվող քաղաքացիական օբյեկտ է և չեն գտել որևէ ապացույց, որ այն օգտագործվել է ռազմական նպատակներով։
Փորձագետները նմանատիպ եզրակացության են հանգել Լամերդի մարզական կենտրոնի վրա կատարված հարվածի վերաբերյալ։ Զեկույցում ասվում է, որ հարձակումը վնասել է մոտակա բնակելի շենքերը և դպրոցը, ինչպես նաև սպանել և վիրավորել է 22 քաղաքացիական անձի։ Զեկույցը եզրակացրել է, որ այս հարվածը ևս տարբերություն չի դրել քաղաքացիական և ռազմական թիրախների միջև, և հետևաբար, համարվում է ռազմական հանցագործություն։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը մարտինհայտարարեց, որ ամերիկյան ուժերն այդ օրը որևէ հարված չեն հասցրել Լամերդ քաղաքին։
Իրավունքների չարաշահումներ ԻրանումՄԱԿ-ի առաքելության հետաքննությունը պարզել է, որ Իրանի իշխանությունները անցյալ տարվա դեկտեմբերի վերջին բռնկված բողոքի ցույցերի ժամանակ լայնածավալ և համակարգված հարձակում են իրականացրել քաղաքացիական անձանց դեմ, ինչը ներառել է անօրինական սպանություններ, խոշտանգումներ, կամայական կալանքներ, հարկադիր անհետացումներ և խոսքի ազատության խիստ սահմանափակումներ։
Իրավապաշտպան խմբերը հայտնում են, որ 1979 թվականի հեղափոխության ժամանակ շիա մուսուլման հոգևորականների իշխանության գալուց ի վեր ամենազանգվածային բռնաճնշումների ժամանակ սպանվածների թվում են եղել նաև անցորդներ։ Թեհրանն այդ ժամանակ մեղադրում էր «ահաբեկիչներին և անկարգություններ հրահրողներին», որոնց աջակցում են վտարանդի հակառակորդները և օտարերկրյա թշնամիները՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը։
Հետաքննության հեղինակները նշում են, որ չեն կարող անկախ կերպով հաստատել զոհերի թիվը, սակայն կարծում են, որ զոհվածների և վիրավորների թիվը, հավանաբար, շատ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ զոհվերի թիվը 3038 է, իսկ վիրավորներինը՝ 25,000։
Զեկույցում նշվում է, որ կառավարության արձագանքը բողոքի ցույցերին, այդ թվում՝ բռնությունն ու սպանությունները, ինտերնետի անջատումը և մահապատժի կիրառումը, զգալիորեն սաստկացել է այլախոհությունը ճնշելու նախկին մեթոդների համեմատ։
Պաղեստինի նախագահն այս տարի ևս չի կարող անձամբ մասնակցել ՄԱԿ-ի ԳԱ-ին՝ վիզայի պատճառով
«Միացյալ Նահանգների առջև ստանձնած պարտավորություններին հակառակ՝ բարեփոխումների իրականացման ձախողման և խաղաղության հեռանկարները խաթարող շարունակական գործունեության հետևանքով Միացյալ Նահանգները կընդլայնի պատժամիջոցները, որոնք մերժում են վիզաների տրամադրումը Պաղեստինի ազատագրման կազմակերպության անդամներին և Պաղեստինի ժողովրդական կուսակցության պաշտոնյաներին», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարությունում։
Պետդեպարտամենտը նշել է, որ Պաղեստինի Ինքնավարությունը խախտել է ԱՄՆ օրենսդրությունը՝ ձգտելով Պաղեստինի պետականության միջազգային ճանաչմանն ուղիղ բանակցություններից դուրս, Իսրայելի հետ իր վեճը միջազգային դատարաններ տեղափոխելով և փոխհատուցում վճարելով այն անձանց և նրանց ընտանիքներին, որոնց ԱՄՆ-ն և Իսրայելը համարում են դատապարտված հարձակվողներ:
Հայտարարությունում նաև նշվում է, որ վիզաների հարցում բացառություն կարվի ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության առաքելության համար՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատանքների մասին համաձայնագրի շրջանակում, որը թույլ է տալիս իր աշխատակիցներին շարունակել աշխատանքը, նույնիսկ եթե առանձին պաշտոնյաներին արգելվի մուտք գործել ԱՄՆ։
Ըստ Al Jazeera-ի՝ ակնկալվում էր, որ այս տարվա իր ելույթում Մահմուդ Աբբասը կոչ կանի, որ վերսկսվեն Պաղեստինի պետականության միջազգային ճանաչման և երկու պետության սկզբունքով Իսրայելի հետ հակամարտության լուծման ջանքերը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան և արևմտյան այլ երկրների կառավարությունների ճանաչեցին Պաղեստինը:
Նաև ակնկալվում էր, որ Աբբասը միաժամանակ ուշադրություն կհրավիրի Գազայի հումանիտար աղետի և օկուպացված Արևմտյան ափին իսրայելական անօրինական բնակավայրերի ու վերաբնակների կողմից իրականացվող ջարդերի արագ ընդլայնման վրա, գրում է աղբյուրը։
Իսրայելցի ոչ մի պաշտոնյա չի ենթարկվում ԱՄՆ-ի կողմից ճանապարհորդական նման սահմանափակումների, չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանքի օրդերի արձակմանը՝ Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար, գրում է Al Jazeera-ն։
Անցյալ տարվա արգելքը քննադատության արժանացավ պաղեստինցի պաշտոնյաների և ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների կողմից, որոնք հայտարարեցին, որ վիզայի արգելքը խախտում է ԱՄՆ-ի պարտավորությունը՝ թույլ տալ ՄԱԿ-ի կողմից հրավիրված անձանց մեկնել Նյու Յորքի կենտրոնակայան: Նրանք պնդում են, որ պաղեստինցի ներկայացուցիչներին առանձնացնելը և իսրայելցի առաջնորդներին պաշտպանելը խաթարում է Վաշինգտոնի հայտարարած հանձնառությունը խաղաղության հարցում:
Քանզի Մահմուդ Աբբասին անցած տարի ևս չէր տրվել ԱՄՆ մուտքի վիզա, նա տեսակապով էր ելույթ ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին:
Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել
«Նավթավերամշակման գործարանին վնաս է հասցվել։ Հրշեջները արագ աշխատում են հրդեհը մարելու համար։ Ընկած բեկորները նաև կոտրել են մի քանի բնակելի շենքերի ապակիները և վնասել մեքենաները», - գրել է նա՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Նրա խոսքով՝ Յարոսլավլի մարզում անօդաչուների հարձակման անմիջական սպառնալիք ներկայումս չկա։ Ավելի ուշ նա հայտնել է, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է:
Ռուսական զինուժը գիշերը Յարոսլավլի մարզում, ընդհանուր առմամբ, ուկրաինական 65 անօդաչու են խոցել, հավելել է նա:
Ֆոն դեր Լայենն առաջարկել է արագ արձագանքման մեխանիզմ ստեղծել ԵՄ-ի համար՝ ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի նման
Եվրոպացի պաշտոնյան այս մասին հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ամենամյա ուղերձում։
ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը դաշինքի անդամ ցանկացած երկրի թույլ է տալիս խորհրդակցություններ հրավիրել իր դաշնակիցների հետ, եթե կարծում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ անկախությունը վտանգված են։ Սա ինքնաբերաբար չի ենթադրում ռազմական արձագանք, բայց պարտավորեցնում է դաշնակիցներին քննարկել իրավիճակը և հնարավոր համատեղ գործողությունները։
Ֆոն դեր Լայենը նոր մեխանիզմի մշակման պատճառ է նշել Լիտվայում, Դանիայում, Լեհաստանում և Գերմանիայի Լայպցիգ քաղաքում վերջերս անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերը։ Նա Լայպցիգի միջադեպն անվանել է «ռազմական միջոցներով հարձակում, որն իրականացվել է ռուս գործակալների կողմից եվրոպական հողի վրա»։ Ռուսաստանը հերքում է միջադեպին իր մասնակցությունը։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով, եթե ԵՄ անդամ պետություններից մեկն ակտիվացնում է նոր մեխանիզմը, մյուս երկրները ստիպված են համախմբվել՝ համակարգելու արձագանքման միջոցառումները՝ հետագա սրացումը կանխելու և հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
Ֆոն դեր Լայենը խոստովանել է, որ եվրոպական գործող ինստիտուտներն ու որոշումների կայացման ընթացակարգերը ստեղծվել են «այլ աշխարհի համար» և չեն կարողանում համընթաց քայլել անվտանգային փոփոխվող իրավիճակին։
Եվրոպացի պաշտոնյան նաև առաջարկել է ստեղծել Եվրոպական անվտանգության խորհուրդ՝ ոչ միայն ԵՄ երկրների, այլև գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ուկրաինայի և Նորվեգիայի մասնակցությամբ։
Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի զարգացնել իր պաշտպանական կարողությունները։ Վերջին հինգ տարիների ընթացքում, ըստ նրա, դաշինքի երկրների ռազմական ծախսերն աճել են գրեթե 80%-ով։ Նա որպես առաջնահերթություն նշել է հակաօդային պաշտպանության և հրթիռային պաշտպանության համակարգերը, ռազմավարական տրանսպորտային ավիացիան, տիեզերքը և կիբեռհամակարգերը։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը նաև խոստացել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը և ապահովել գործող պատժամիջոցների ավելի խիստ կիրառումը։ «Ռուսաստանն անում է ամեն ինչ դրանք շրջանցելու համար։ Հետևաբար, մենք պետք է փակենք բոլոր սողանցքները»,- ասել է ֆոն դեր Լայենը։
Ռուսաստանը հարվածել է Կիևին, Օդեսային և Սումիին․ զոհ և վիրավորներ կան
Կիևի մի քանի շրջաններում վնասվել են բնակելի և վարչական շենքեր, պահեստներ։ Բնակելի տների պատուհաններ են կոտրվել, իսկ Գոլոսեևսկի շրջանում վնասվել է նաև համալսարանի շենք։
Նույն գիշերը ռուսական ուժերը հարվածել են նաև Օդեսային։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ առնվազն 7 մարդ է վիրավորվել, նրանց թվում՝ 4 և 13 տարեկան երեխաներ։ Վնասվել է նաև բազմահարկ շենք։
Ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան նաև Սումիում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին կառավարվող ավիառումբերով հարվածներից մեկ մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել և ավերվել են բնակելի տներ, տնտեսական շինություններ ու մեքենաներ։
Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխել
Աբիլովը Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի կողմից անցած տարի դատապարտվել է մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, պետական հեղաշրջման կոչերի և ատելության խոսքի համար։
Բելառուսում բնակվող հետազոտողը ձերբակալվել էր 2024-ի հուլիսին՝ Ադրբեջանում իր հարազատներին այցելելիս։ Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել են լուրեր, որոնցում պնդում է արվում, որ նա համագործակցել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։
Միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ Աբիլովին քաղբանտարկյալ են ճանաչել։
Իքբալ Աբիլովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ նա չի զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ կենտրոնացել է բացառապես ակադեմիական հետազոտությունների և մշակութային ժառանգության պահպանման վրա։
Հանձնաժողովը հայտնել է, որ լսումների ժամանակ Քրեակատարողական ծառայության թիվ 12 բանտի ղեկավարությունը հայտարարել է, որ Աբիլովը խախտել է բանտային կանոնակարգը և ներկայացրել է 22 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն նկարագրված են ենթադրյալ խախտումները։
Պաշտպանական կողմը, սակայն, նշել է, որ ո՛չ Աբիլովը, ո՛չ էլ նրա փաստաբանը նախապես տեղեկացված չեն եղել զեկույցում նշված ենթադրյալ խախտումների կամ կարգապահական նկատողությունների մասին: Փաստաթուղթը լսումներից առաջ պաշտպանության կողմին չի տրամադրվել:
Պաշտպանության կողմի պնդմամբ՝ Աբիլովը կալանքի ընթացքում չի խախտել բանտի կանոնակարգը. նրանք նաև պնդում են, որ պարզ չէ, թե ինչ ապացույցների վրա են հիմնված մեղադրանքները։
Աբիլովի փաստաբանը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը և պաշտպանության կողմին հնարավորություն տալ ծանոթանալու և ուսումնասիրելու փաստաթղթերը: Միջնորդությունը դատարանը բավարարել է: Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին:
3.5 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում՝ առողջական ապահովագրության համար
Այս տարվա հունիսի 18-ին նույն  նպատակով կառավարությունը վերաբաշխում էր կատարել ու ավելի քան 5.5 միլիարդ դրամ հատկացրել կիսամյակային ապահովագրավճարների համար։
Այս տարվանից ներդրված ապահովագրության համակարգի վրա հունիսի 30-ի դրությամբ արդեն ծախսվել էր 97.4 մլրդ դրամ, շահառուների թիվն էլ գերազանցել է 1.7 միլիոնը, իսկ բժշկական ծառայություններից օգտվել էր ավելի քան 842 000 անձ։ Այս թվերը հայտնել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին
Գրեհեմի ներկայացրած «Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին Լինդսի Օ. Գրեհեմի 2026 թվականի օրենքը» Սենատում հաստատվել է անցյալ ամիս ձայների 86/11 հարաբերակցությամբ։
Չնայած օրենսդրությունը հիմնականում վերաբերում է Ռուսաստանին, այն երկարաձգում է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից 1996-ին ստորագրված Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։ 1996-ի օրենքի ժամկետը լրանում է 2026-ին, բայց այն երկարաձգվել է ևս հինգ տարով։
Տասնյակ դեմոկրատ ներկայացուցիչներ են միացել հանրապետականների մեծամասնությանը, որոնք կողմ են քվեարկել օրինագծին և այն ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, որպեսզի այն օրենքի ուժ ստանա։
Այս օրինագիծը թույլ է տալիս Ռուսաստանի էներգետիկ և պաշտպանական ոլորտների դեմ համապարփակ միջոցառումներ սահմանել, այդ թվում՝ մինչև 100% մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք շարունակում են ռուսական նավթ և գազ գնել:
Հայտարարագրից վերադարձվող գումարը հնարավոր կլինի նվիրաբերել կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին․նախագիծ
Գործող կարգավորումների համաձայն՝ այն քաղաքացիները, որ ՊԵԿ են ներկայացնում իրենց եկամուտների հայտարարագիրը, կարող են տարեկան մինչև 100 000 դրամի չափով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ։ Մինչ այս կարգավորումը այդ գումարը կարող էր ուղղվել անձի կրթական ու առողջապահական ծախսերին։ Նոր կարգավորումները ենթադրում են, որ քաղաքացին կարող է այդ գումարն անհատույց տրամադրել կուսակցություններին, ՀԿ-երին ու լրատվամիջոցներին։
Կառավարությունը սա հիմնավորել է նրանով, որ հասարակական կազմակերպությունների, լրատ­վական գործունեություն իրականացնող իրա­վաբանական անձանց (անհա­տ ձեռնարկատերերի) և կուսակ­ցությունների կայուն ու շարու­նա­կական գործու­նեու­թյունը կարևոր նշանակություն ունի անկախ կուսակցությունների և քաղա­քացիական հասարա­կու­թյան ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղա­­քակա­նու­թյան տեսանկյունից ու մինչ այժմ ինստիտուցիոնալ կառուցակարգեր առկա չեն եղել։
Սպասվում է, որ առաջիկայում կառավարությունը կհստակեցնի այս կառույցներին նվիրատվություն կատարելու կարգը, չափերը։
Կանադայի հետ մերձեցման դեպքում Թրամփը սպառնում է ԵՄ-ին առևտրի սառեցմամբ
Թրամփն այսպես է արձագանքել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկին՝ Կանադային դարձնել Եվրամիության առաջին «ասոցացված անդամը»։ «Եթե նրանք դա անեն, և ես թեկուզ փոքր-ինչ համարեմ, որ դա ոչ բարեկամական քայլ է, շատ բարձր մաքսատուրքեր կսահմանեմ կամ կդադարեցնեմ առևտուրը Եվրոպայի հետ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը նախընտրական միջոցառման ժամանակ։
Ֆոն դեր Լայենը նախօրեին Եվրախորհրդարանում, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությամբ, հայտարարել էր, որ Բրյուսելը ցանկանում է Կանադայի հետ հարաբերությունները հասցնել «հնարավոր ամենաբարձր մակարդակի» և աշխատել, որ երկիրը դառնա ԵՄ առաջին «ասոցացված անդամը»։ Նման կարգավիճակ Եվրամիությունում այժմ գոյություն չունի, և դրա ձևաչափն ու պայմանները դեռ պետք է մշակվեն։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ համագործակցությունը կարող է ընդգրկել, մասնավորապես, տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության ոլորտները՝ ընդգծելով, որ Կանադայի և ԵՄ-ի մերձեցումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։
Թրամփի հայտարարությունը հնչում է Վաշինգտոնի և Օտտավայի միջև սրված առևտրային հարաբերությունների ֆոնին։ Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահը նաև հանձնարարել է քայլեր ձեռնարկել կանադական ապրանքները դաշնային պետական գնումներից դուրս թողնելու ուղղությամբ՝ դա հիմնավորելով Կանադայում ամերիկյան ընկերությունների համար ստեղծված սահմանափակումներով։
Սեպտեմբերի 15-ից ԱՄՆ-ը կանադական մի շարք ապրանքների նկատմամբ նաև լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր է կիրառում։
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին, աղոթք հնչեցրել
Հանդիպումը կազմակերպվել է Հայաստանի դեսպանության և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի նախաձեռնությամբ։ Դրան մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։
Ըստ դեսպանության՝ հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, կրոնական ազատությունները, երկու ժողովուրդների միջև կապերն ու խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։
Հայ հոգևորականները հավաքական աղոթք են հնչեցրել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության ու երկու երկրների բարեկամության համար։ Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ ընդգծելով դրանում Թրամփի ներդրումը, հայտնում է դեսպանությունը։
Գալուզինը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ