«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան
Փաշինյանը «վախենում է»՝ Կարապետյանը «միլիարդատերից բոմժ կարող է դառնալ»
Փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը. «Ուժեղ Հայաստան»
Նրանք այսօրվա ճեպազրույցին հակասահմանադրական որակեցին ընտրություններից 2 ամիս առաջ ԸՕ-ում կատարվող փոփոխությունը, որով թույլ չեն տալու, որ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակի անձնանուն:
«Հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ նախագիծ են բերում, որում տեխնիկական փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքներին կոնկրետ մարդու անվանում կիրառել: Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումն այս անվանման մեջ», - ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը:
Մի քանի օր առաջ Սամվել Կարապետյանի ուժը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին:
Քաղաքական ուժի անդամները նշում են, որ սա օրենք է Սամվել Կարապետյանի մասին, ուրիշ ոչ մեկին չի վերաբերում:
Խորհրդարանն այս պահին քննարկում է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Իշխանությունից նշում են, որ սա օրենսգիրքը՝ ընտրական գործընթացը բարելավելու նպատակ ունի, խորհրդարանական ընդդիմությունը քննադատել է նախագիծը՝ նշելով, որ քննարկում չի եղել կոնկրետ դրույթի փոփոխության վերաբերյալ, «մեկ գիշերում ոտքի վրա են որոշել»:
Կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն այսօրվա ասուլիսին հավելեց, որ ՔՊ-ի այս նախագիծը ցուցադրում է իշխանության վախերը:
«Ուժեղ Հայաստանը» խոստանում է իրավական բոլոր գործիքներով պայքարել այս փոփոխության դեմ: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ապա դաշինքի անդամ Էդգար Ղազարյանը նշեց, որ ՍԴ կարող է դիմել պատգամավորների 1/3 -ը, տվյալ պարագայում ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ երկրի նախագահը:
Այս պահին ԱԺ-ի դիմաց հավաք է տեղի ունենում:
Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ 3 խոշոր բլոկ է ձևավորվել՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ -ն, որին միացել են քաղաքական տարբեր ուժեր և գործիչներ:
Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժն առայժմ հանրությանն անհայտ 2 ուժի հետ է դաշինք կազմել:
Սամվել Կարապետյանը մերժել է ՀԱԿ-ի հետ դաշինքը. ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարել են Կարապետյանին աջակցելու մասին
«Պուտինի մոտ լավ էլ գազ տվիք». Փաշինյանն ու Ծառուկյանը մարզերում են
Փաշինյանին Արմավիրի մարզում ուղեկցում էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը և Արմավիրի մարզպետը:
«Պրոբլեմ չունես, ոտքդ գազից չվերցնես», - ասաց բնակիչներից մեկը:
«Չէ, էդպես չի լինի, որ ասում եք՝ «ոտքդ գազից չվերցնես», վերջը պավառոդ կա, բան կա», - արձագանքեց Փաշինյանը, ինչին ի պատասխան բնակիչներից մեկն ասաց. «Ինչի՞ Պուտինի մոտը լավ էլ գազ տվեցիր»:
«Բարեկամական զրույց էր, դա է», - հակադարձեց վարչապետը:
«Ոտքը գազից» չվերցնելուց բացի՝ Փաշինյանին ուղղված այլ հորդորներ էլ կային: Մի տարեց տղամարդ փորձեց բոլորից թաքուն վարչապետի ականջին շշնջալ, բայց նրա խոսքը լսելի դարձավ. հորդորը վերաբերում էր նախկիններից ազատվելուն:
Փաշինյանը բնակիչների հետ երկար չէր շփվում, շտապում էր այցելել Վաղարշապատի համայնքների նորակառույց մանկապարտեզներ ու դպրոցներ: Մանրակրկիտ ստուգում էր ամեն ինչ՝ գույքը, անկողինները, խոհանոցային պայմանները, սանհանգույցը: Հետաքրքրվում էր՝ տաք-սառը ջուր կա՞, շուրջօրյա՞ է: Ծորակները բացում էր՝ անձամբ համոզվելու համար: Անգամ հետաքրքրվում՝ ինչո՞ւ մի համայնքի մանկապարտեզի զուգարանում դռներ կան, իսկ մյուսում՝ ոչ:
Փաշինյանը նաև մանկապարտեզների ճաշացանկն էր ճշտում, հերթով բացում կաթսաները: Ճաշերի բույրը վարչապետին դուր էր գալիս:
Արաքս համայնքի վերանորոգված դպրոցում վարչապետն ուշադիր զննում էր կատարված աշխատանքները, անձամբ փորձարկում աթոռների որակը: Փաշինյանը հետաքրքրվում էր նաև լաբորատորիաներով և դպրոցականների կատարած փորձերով:
«Տարբեր օրգաններ ենք հերձել՝ թոքեր, լյարդ ոչխարի», - ներկայացրեց երեխաներից մեկը:
Վաղարշապատի գյուղերում վարչապետին դիմավորող բնակիչները նրան տարբեր անձնական հարցերով էին դիմում, մեկը գերեզմանոց տանող ճանապարհի վերանորոգման, մյուսը՝ գյուղում մարզադաշտի, 3-րդը ջերմոց կառուցելու կարևորության մասին էր խոսում:
Լեռնամերձ գյուղում էլ Փաշինյանը վեճի բռնեց մի բնակչի հետ, որը խնդրում էր իրենց գյուղի դպրոցը չփակել: Փաշինյանը առաջարկում էր, որ այդ համայնքի երեխաները օգտվեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցվող նոր դպրոցի հնարավորություններից՝ ճանապարհները կկառուցեն, ավտոբուսներն էլ կտրամադրեն: Լեռնաձորցին, սակայն, չէր համաձայնում Փաշինյանի փաստարկների հետ՝ զգուշացնելով՝ եթե դպրոցը չլինի, գյուղն էլ չի լինի:
«Էսօր Հայաստանի մարզերում հարյուրավոր գյուղեր դատարկվում են այն պատճառով, որ մարդիկ հասկանում են, որ իրենց գյուղի դպրոցում իրենց երեխաները նորմալ կրթություն չեն ստանալու, դրա համար տուն-տեղ ծախում են, գնում են նորմալ կրթությանը հնարավորինս մոտիկ ապրեն, որ իրենց երեխաները նորմալ մասնագիտություն ստանան, նորմալ կյանքով ապրեն», - ասաց վարչապետը:
Բնակիչը հարցրեց. «Հիմա լրիվ դատարկենք, գնանք քաղաք ապրե՞նք, էս գյուղը բա ի՞նչ անենք»:
Ծառուկյանը վարչապետի թեկնածուի անունը չի ասում, որ «վրան գործ չհարուցեն»Մարզերում բնակիչները ջերմությամբ դիմավորում են ոչ միայն Փաշինյանին, այլև ընտրապայքարի դուրս եկած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նրա հետ էլ մարդիկ լուսանկարվում ու նաև ժինգյալով հաց էին հյուրասիրում:
Վարչապետի պաշտոնին չհավակնող Ծառուկյանը, որ քաղաքական «Նոյյան Տապան» է կառուցում, դեռևս գաղտնի է պահում իր վարչապետի թեկնածուի անունը, ասելով, թե ապագայի թեկնածու է:
Արարատի մարզում քաղաքականապես ակտիվ կանայք հարցնում էին՝ ի վերջո է, եթե ԲՀԿ-ն հաղթի՝ ո՞վ է ղեկավարելու երկիրը. «Ժողովուրդն ուզում է իմանա՝ գալիս է պարոն Ծառուկյանին ձայն է տալիս, պարոն Ծառուկյանն անցնում է 51 տոկոսով, ո՞վ է լինելու վարչապետը Հայաստանի Հանրապետության: Եթե պարոն Ծառուկյանը ստացավ 15,8 տոկոս, այդ ձայներն ի՞նչ են լինելու»:
«Այդ ձայները հարյուր տոկոս ոչ հին ղեկավարներին են գնալու, ոչ էլ այսօրվա: Մեզ պետք է ապագայի վարչապետ: Հիմա, որ ասեմ էդ մարդու անունը, վաղը կարողա գործ հարուցեն»:
Ծառուկյանը քննադատում է «Թրամփի խաղաղությունը»Ծառուկյանը Արարտի մարզի բնակիչների հետ նաև արտաքին քաղաքական հարցեր էր շոշափում, խոսում երաշխավորված խաղաղության մասին ու պնդում՝ ԱՄՆ-ը նախագահը որտեղ խաղաղություն է հաստատել, հիմա պատերազմ է:
«Թրամփի ներկայությամբ յոթ երկրում խաղաղության թուղթ ստորագրեցին, յոթ երկիրն էլ էսօր իրար կոտորում են», - ասաց Ծառուկյանը:
Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը անցած տարի նախաստորագրվեց Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ: Իշխանությունը պարբերաբար ընդգծում է, որ փաստաթղթի ստորագրումից հետո սահմանին որևէ միջադեպ տեղի չի ունեցել և խաղաղությունն արդեն կայացած փաստ է:
Սամվել Կարապետյանը դեռ բանակցում է, Սերժ Սարգսյանը չի մասնակցում, Ծառուկյանը բլոտ է խաղում
Փաշինյանին, 14-ամյա անչափահասին և 18-ամյա դպրոցականին ազատազրկած դատավորը. Մնացական Մարիտիրոսյանի արդարադատության 30 տարիները
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը որոշեց դաշինք կազմել հանրությանն անհայտ ուժերի հետ
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» վաղը դաշինք կկազմի՝ հուշագիր ստորագրելով քաղաքական 2 ուժի հետ
«Տաբու բառեր պե՞տք է որոշենք և չխոսե՞նք դրա մասին». Փաշինյանի հայտարարությունը ցեղասպանագետին հիշեցնում է ԽՍՀՄ-ը
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո 2 անձ բերման է ենթարկվել
Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է այլ մեկնաբանություն տալ:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:
ԱԺ նախագահի մասնկացությամբ փոխադարձ հայհոյանքներով միջադեպը տեղի է ունեցել Դեմիճյան փողոցում:
Անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է՝ հավաքվում են խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով ԱԺ-ից հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը:
Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսում է այն բանից հետո, երբ ԱԺ նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ:
Վիճաբանության ընթացքում, ըստ տեսանյութերի, հնչում են սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքներ:
Ալեն Սիմոնյանն առայժմ չի արձագանքել այս միջադեպին:
Ավելի վաղ 44-օրյայի հանգամանքների վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտել էր, որ զեկույցը հանրությանը չի հասել Ալեն Սիմոնյանի որոշման պատճառով, իսկ զեկույցն ու դրա հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը պատրաստվում են նաև իրավապահների համար բացել:
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը Ազգային ժողովում ձևավորվել էր 2022 թվականին իշխանության նախաձեռնությամբ և գործել առանց ընդդիմադիրների. նրանք ի սկզբանե բոյկոտել են՝ պնդելով, որ պատերազմի պարտության պատասխանատուները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին», - «Ազատությանը» փոխանցել էին խորհրդարանից:
Առավել մանրամասն՝ այստեղ
«Իմ պաշտոնավարման ժամանակ 5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել սպառազինության վրա, քան 2 նախագահների տարիներին». Պապիկյան
«1998-ից մինչև 2018-ը, այսինքն 2 տասնամյակի ընթացքում բանակի վրա 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022 ից 2025 թվականներին: Միայն իմ պաշտոնավարման ժամանակ 5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է 2 նախագահների կառավարման տարիներին: Թվերին նայեք և հարց տվեք ձեզ, ինչո՞վ էիք զբաղված, ձեններդ կտրեք և տեղներդ նստեք»,-  ասաց Պապիկյանը:
Այս տարվա հաստատված բյուջեով՝ ռազմական գերատեսչության ծախսերը կրճատվել են ավելի քան 15 տոկոսով: Պաշտպանության նախարարությանը հատկացվել է մոտ 1.5 միլիարդ դոլար։ Իշխանությունը այս կրճատումը բացատրել է նաև հաստատված խաղաղությամբ:
«Եթե ժողովուրդը որոշի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ». Փաշինյան
«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում», - նշեց Փաշինյանը և հավելեց, - «Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է՝ «որոշել ենք, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում»: Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են ղարաբաղյան շարժումը, և ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, շատ պարզ ընտրություն է»
Ընտրություններին մասնակցող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» իրատեսական չի համարում Արցախի անկախությունը, այս պահին քաղաքական ուժը առաջնային է համարում արցախցիների հայրենիք վերադարձի իրավունքը:
Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն օրերս խոսելով արցախյան շարժման մասին ասել էր, որ նախ պետք է աշխատել արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչմանը հասնելու շուրջ, որից հետո արդեն անդրադառնալ նրանց անվտանգ վերադարձի հարցին:
Քոչարյանն ասել էր, որ դրան դժվար, բայց հնարավոր է հասնել:
Փաշինյանը մեղադրեց նախկիններին Ղարաբաղի ժողովրդին 30 տարի «պատանդ» պահելու համար Փաշինյանը միչդեռ այսօր հեռակա մեղադրեց նախկիններին, այդ թվում՝ Քոչարյանին՝ Արցախի ժողովրդին տասնյակ տարիներով պատանդի կարգավիճակով պահելու համար:
«Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված, մենք ի վերջո չպե՞տք է ասենք, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում: Այդ նույն մարդիկ, ում հավաքական անունը ասում եմ՝ փախածներ: Մի անգամ ամբիոնից ասացի՝ վախկոտ դավաճանները, այո, վախկոտ դավաճանները և փախած էլիտաները էս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ», - նշեց Փաշինյանը:
Ոչ միայն ղարաբաղյան շարժումը շարունակելը, այլև Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը ևս, ըստ Փաշինյանի, կոնֆլիկտ է հրահրում: Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին: Բաքուն սա որակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտում՝ պահանջելով Հայաստանի մայր օրենքից հանել այդ հիշատակումը:
«Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը վերջին օրերին ակտիվորեն պնդում է, թե սեպտեմբերին սպասվում է «աղետաբեր պատերազմ», եթե ընտրություններում իր առաջնորդած ՔՊ-ն չստանա Սահմանադրական մեծամասնություն:
Ընդդիմությունը այս զգուշացումը որակել է «շանտաժ», նշելով, որ Փաշինյանը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է կատարում՝ պատերազմի սպառնալիքով փորձելով ազդել ընտրողների վրա:
Փաշինյանն այսօր էլ պնդեց՝ ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը:
«Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան, բոլոր երեքը հանդես են գալիս... մեկն ասում է՝ վերաբանակցենք, մեկն ասում է՝ ուժով պարտադրենք: Այսինքն, ընդհանուր տրամաբանությունը դա է, իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել ու այդ խաղաղությունը պետք է խնամել: Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, ինքը այն չի, ու դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը», - ասաց նա:
Ընդդիմությունն այսօր ողջ կազմով բոյկոտել էր կառավարության հետ հարցուպատասխանը և Փաշինյանը կուսակիցների հարցերի միջոցով էր արձագանքում էր ընդդիմադիր ուժերի քննադատություններին, ու նաև նախընտրական թեզերին:
«Հայաստանի անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ը Հայաստանը տարել է սպանդանոց» Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Քոչարյանը, Ծառուկյանը և Կարապետյանը կասկածի տակ են դնում Փաշինյանի բերած խաղաղությունը՝ պնդելով, որ այն իրական չէ և կախված է մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի քմահաճույքից: Հետևաբար ընդդիմադիր ուժերը առաջարկում են ընտրողին մի քանի պետությունների կողմից երաշխավորված խաղաղություն հաստատել:
Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից, հակադարձելով ընդդիմադիր ուժերին, հայտարարեց՝ Հայաստանը մի անգամ արդեն ունեցել է երաշխավոր, որը երկիրը տարել է սպանդանոց. «Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է, Ռուսաստանն է, Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել, Թուրքիան: Ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցե՞լ ենք, թե՞ չենք ունեցել անվտանգության երաշխավոր, ունեցել ենք, ո՞վ է եղել, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, և այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց, չեք հավատում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք՝ Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում: Հիմա մենք քանի որ դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ «էս ո՞ւր եք գնում, մի րոպե»:
«Հայաստանի երաշխավորը Հայաստանի քաղաքացին է» Փաշինյանը նաև պատկերավոր նկարագրություններին անցավ՝ ասելով, թե երաշխավորի ժամանակ Հայաստանը ուներ «հորթի կարգավիճակ», որի վզից պարան գցած որտեղ ուզում տանում էին, մինչդեռ այսօր Հայաստանի քաղաքացին է իր իսկ երաշխավորը:
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունքի չունի որոշել, թե ինքը երբ զոհողության գնա, ինքը կարա զոհողության գնա միայն երաշխավորի համար, երբ երաշխավորն ասի՝ «եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվի», - ասաց վարչապետը:
Հարցուպատասխանին մասնակցող արտգործնախարարն ընդունեց, որ ժամանակին իրենք Ադրբեջանի հետ բանակցում էին հենց երաշխավորի ինստիտուտն ամրագրելու համար, սակայն, վարչապետի նման նա էլ պնդեց, որ երաշխավորը հետապնդում է իր շահը, ոչ ոք, ըստ Արարատ Միրզոյանի, ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում և իր զինվորների արյունը չի թափում:
«Փաշինյանը բռնանում է ժողովրդի ազատ ընտրության կամքի վրա». ընդդիմության ահազանգը տեղական և միջազգային կառույցներին
«Մեր վարչապետի թեկնածուն ո՛չ հներից է, ո՛չ նորերից». Գագիկ Ծառուկյան
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ԲՀԿ առաջնորդը, որ այս օրերին «քաղաքական Նոյյան տապան է կառուցում», հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում:
«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, չի ուշանալու». շանտա՞ժ, թե՞ «քաղաքական առաջարկ»
Միրզոյանը պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում
«Ազատության» հարցին, թե վարչապետի նույնաբովանդակ հայտարարությունը արդյոք շանտաժ չէ, Միրզոյանը պատասխանեց. «Որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է: Րոպեներ առաջ հանձնաժողովում խոսում էինք, այդ թվում՝ այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան»:
Նախարարի համոզմամբ՝ այս մարդկանց իշխանության գալու դեպքում անմիջապես խնդիրներ են առաջանալու հարևան երկրների հետ:
«Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ: Եվ կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, այս Հայաստանը մեզ ընդհարապես պետք չէ»», - նշեց արտգործնախարարը:
Լրագրողի դիտարկումը, որ ՔՊ-ն իր իշխանության օրոք «պատերազմներ է բերել», Միրզոյանը չի ընդունել՝ ասելով, որ պատերազմը հետևանք է եղել 30-ից ավելի տարիների սխալ քաղաքական մտքի:
Վարչապետը նախորդ շաբաթ հայտարարեց՝ «խաղաղության ռևիզիայի դիրքերից» հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, ասել էր, որ խաղաղությունից խոսում են մարդիկ, որոնք «երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին»: Նրա համոզմամբ՝ սա աբսուրդ է:
ՀՀ-ն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել
Նա նշեց, որ այդ մասին ավելի վաղ չեն հայտարարել, քանի որ «շեփորահարելու անհրաժեշտություն չեն տեսել»:
Այսօր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի 24-րդ օրն է:
Միրզոյանն արդեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանը շահագրգռված է ՀՀ շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ:
«Եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում էլ մենք ցավում ենք, և իր հարևան արաբ ժողովուրդներն ու պետություններն են մեր բարեկամները: Մենք կողմ ենք նրան, որ րոպե առաջ խաղաղություն հաստատվի նաև իրենց մոտ», - շեշտեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Համաշխարհային մի շարք առաջնորդների զգուշավոր լռության ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Իրանի նորընտիր գերագույն ղեկավարին, որի լեգիտիմությունը Միացյալ Նահանգները չի ճանաչում: Նախագահ Դոնալդ Թրամփը մինչև ընտրությունն էր զգուշացրել, որ սպանված Ալի Խամենեիին չի կարող փոխարինել նրա որդին, իսկ Իսրայելը սպառնացել է թիրախավորել նաև Մոջթաբա Խամենեիին:
«Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն», - գրել էր վարչապետն իր ուղերձում:
Մարտի 9-ին՝ պատերազմի մեկնարկից ի վեր Անվտանգության խորհրդի երրորդ նիստն էր գումարվել:
«Ուղիղ եթերում ուտել 42 պեռաշկի և 6 գծամետր սուջուխ», թե՞ «անսխալ գրել արհամարհել»
«Ուժեղ առաջարկ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին. ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք՝ արհամարհել», - այսօր հայտարարել է Փաշինյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը արձագանքել է. «Ուժեղ կշտացնող առաջարկ Ն. Փաշինյանին, ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության ուտել 42 պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ»:
Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի մտավոր և ֆիզիկական կարողությունները կասկածի տակ դնող վարչապետ Փաշինյանը այսօր ընդլայնել է նրանց ուղղված չելենջները: Եթե երեկ վարչապետը նրանց առաջարկում էր ուղիղ եթերում 30 ձգում անել և ասել, թե ո՞րն է Իսպանիայի մայրաքաղաքը, ապա այսօր արդեն անցել է հայերենի ուղղագրությանը՝ առաջարկելով անսխալ գրել «արհամարհել» բառը:
Ընդորում, Փաշինյանն այսօր ընդլայնել է նաև մրցույթի մասնակիցների ցանկը՝ ավելացնելով նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը:
«Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք», - նշել է Փաշինյանը:
Առաջինն այսօր շտապել է արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին առաջարկելով ուժերը փորձել ոչ թե ինտելեկտուալ կամ սպորտային ոլորտում, այլ սննդային մրցույթում՝ ուտելով մեծ քանակությամբ պեռաշկի և սուջուխ:
«Եթե կարողացավ, ուրեմն ուժեղ ա, ես հավատում եմ, որ կարա», - նշեց Միկոյանը:
Ի դեպ, իր ընդդիմախոսներին «արհամարհել» բառը անսխալ գրելու առաջարկ արած Փաշինյանին մամուլն այսօր շտապեց հիշեցնել, որ ընդամենը մեկ տարի առաջ հենց ինքը էր իր ֆեյսբուքյան էջում, 3 -րդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր խոսքում, այդ բառը սխալ գրել. «Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում»:
Ուժի ցուցադրություն առաջարկող Փաշինյանը Սամվել Կարապետյանին երեկ ողջ օրվա ընթացքում համոզում էր ֆեյսբուքով լայվ մտնել և ցույց տալ, թե այդ ինչով է ուժեղ:
Վարչապետը վստահեցնում էր՝ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարարը չի պատժվի, եթե հրապարակային խոսի:
Սկզբում Փաշինյանը հղում էր անում Պրոբացիոն Ծառայությանը, ավելի ուշ արդեն Կարապետյանի գործը քննող քննիչին. «Վախենում են՝ քննիչը կարող է ջղայնանա ու ականջները քաշի, իրականում ինչքան ես գիտեմ քննիչը պարզաբանել է, որ թույլ է տալիս, մտեք ուղիղ եթեր, ուժեղ տղերք, մի վախեցեք քննիչից»:
Արդյոք Փաշինյանի հայտարարությո՞ւնն է հիմք հանդիսացել Քննչական կոմիտեի որոշման համար Միլիարդատեր գործարարին ուղղված Փաշինյանի այս հայտարարությունից րոպեներ անց Քննչական կոմիտեն հայտարարեց, թե բավարարել է փաստաբանի մարտի 18 -ի միջնորդությունը և թույլ է տալիս, որ Սամվել Կարապետյանը Ֆեյսբուքում տեսաուղերձ հրապարակի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության, ծրագրերի և մոտեցումների վերաբերյալ:
Մինչև Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, ինչպե՞ս էր Փաշինյանը վստահ պնդում, թե քննիչը թույլ է տալիս եթեր մտնել, որտեղի՞ց վարչապետին այդ տեղեկությունը:
Արդյոք Փաշինյանի այդ հայտարարությո՞ւնն է հիմք հանդիսացել, որ Քննչականը թույլատրել է գործարարին Ֆեյսբուքում հրապարակային հայտարարություններ անել:
Ընդ որում, եթե վարչապետը զարմանալիորեն տեղյակ էր քննիչի որոշումից, ապա Սամվել Կարապետյանի թիմը, ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, բոլորովին անտեղյակ է եղել, որ իրենց միջնորդությունը բավարարվել է:
«Գործադիր իշխանության ղեկավարի կողմից նորից արձանագրվեց, որ իբր նման սահմանափակում չկա, դա հերթական մանիպուլյացիան էր և հանրությանը մոլորեցնելու փորձը, քանի որ հենց այսօր այդ հայտարարությունից ժամեր անց Քննչականը բավարարել է մեր միջնորդությունը», - ասել է փաստաբանը:
Վարդևանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետ Փաշինյանի, ապա նաև Քննչական կոմիտեի իրար հաջորդած հայտարարություններից են տեղեկացել քննիչի որոշման մասին:
Քննչական կոմիտեից, սակայն, պնդում են, թե պաշտպանը երեկվանից տեղյակ է, որ իրենց միջնորդությունը բավարարվել է: Իսկ Ֆեյսբուքով Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձ հրապարակելու թույլտվության որոշումը առաքվել է:
Փաստաբան Արամ Վարդևանյանը, սակայն, քիչ առաջ հայտարարեց, որ Քննչականի որոշում դեռ չեն ստացել. «Սիրելի հայրենակիցներ, դեռ սպասում ենք Քննչականի որոշմանը Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ, ստանանք, տեսնենք: Կարևոր մի արձանագրում՝ այս ողջ ժամանակահատվածում ընդունվեց, փաստվեց, որ հերթական ստերն ու մանիպուլյացիաներն էին տարածում, քանի որ Պրոբացիայի ծառայությունը չէր կարող նման թույլտվություն տալ ու չէր էլ տվել, այլ Քննչականը նոր տվել է»:
«Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր», - ասել էր Փաշինյանը:
Քննչական կոմիտեն, ըստ էության, հերքեց վարչապետի պնդումը Ի դեպ, թեև մինչև երեկ, ինչպես նաև դրանից առաջ, վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե Պրոբացիոն ծառայությունը թույլատրել է Սամվել Կարապետյանին հրապարակային խոսել, Քննչական կոմիտեն երեկ իր հայտարարությամբ, ըստ էության, հերքեց վարչապետի այդ պնդումները, հստակ արձանագրելով, որ մեղադրյալ Կարապետյանի «տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է նախաքննական մարմնի տիրույթում»: Այսինքն՝ միայն Քննչական կոմիտեն է իրավասու թույլատրել Կարապետյանին հրապարակային հայտարարություն անել:
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին թույլատրել է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել
Վերջինս միջնորդել էր Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալ:
ՔԿ-ն, մասնավորապես, նշում է, որ թույլատրվել է մեղադրյալ Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ:
Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:
Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նա կարող է հանդես գալ ուղիղ եթերում, օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։ «Ուժեղ Հայաստանից» պնդել էին, որ Կարապետյանի այդ իրավունքը սահմանափակված է: