Ըստ Թալիբանի աղբյուրի՝ Քաբուլում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել

Տեսարան Քաբուլիս, արխիվային լուսանկար

Առնվազն երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել հոկտեմբերի 23-ին Քաբուլում կառավարական գրասենյակի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, RFE/RL-ին հայտնել է «Թալիբանի» աղբյուրը։

Անանուն աղբյուրն ասել է, որ մի տղամարդ, պոլիէթիլենային տոպրակը ձեռքին, գնալիս է եղել ոստիկանական գրասենյակ, տոպրակը պայթել է։ Ըստ աղբյուրի՝ վիրավոր տղամարդը բերման է ենթարկվել։

«Երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Կարծես ինչ-որ մեկն իր վրա պայթուցիկ է կրել, և այն պայթել է հենց իր վրա», - ասել է «Ազատության» աֆղանական ծառայության զրուցակիցը։

Քաբուլի շտապ վիրաբուժության կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է 11 տուժածի մասին, զոհերի մասին, սակայն, խոսք չկա։ Տուժածների թվում երեք երեխա կա։

Շտապ վիրաբուժության կենտրոնի փոխտնօրենն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել սեքնդ-հենդի շուկայի բացման ժամանակ, երբ հավաքված մարդկանց թիվը մեծ է եղել։

Առայժմ ոչ ոք չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։

«Իսլամական պետության» Խորասանի մասնաճյուղն է ստանձնում Քաբուլում և նմանատիպ այլ հարձակումների պատասխանատվությունը 2021-ի օգոստոսից Աֆղանստանում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. «Աֆղանստանի նոր կառավարությունը ղեկավարելու է  «Թալիբանի» համահիմնադիր Մոլլա Բարադարը»