ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա։
ՏԱՍՍ-ի հետ զրույցում Լեբեդևը նշել է, որ ընտրություններն անցել են բարդ պայմաններում, իսկ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևել է նաև քվեարկության մեկնարկից առաջ տեղի ունեցած գործընթացներին։
«Սակայն, ընդհանուր առմամբ, մեր առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է եղել», նշել է Լեբեդևը։