Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը ռուս զինվորականները բալիստիկ հրթիռներով հարձակվել են Օդեսայի շրջանի վրա, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռը հարվածել է Օդեսայի մարզում գտնվող երկհարկանի շենքին, երեք մարդ է մահացել։
Հոկտեմբերի սկզբից ռուս զինվորականներն ամեն օր հրթիռներով ու անօդաչու սարքերով գրոհում են Օդեսայի շրջանը, այդ թվում՝ նավահանգստային ենթակառուցվածքը։