Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Չեչնիա։ Օդանավակայանում նրան դիմավորել է Գրոզնիի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Կադիրովը Տելեգրամի իր էջում գրել է, որ Պուտինը «հագեցած ծրագրով» է Գրոզնիում։ Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպում է ունեցել Չեչնիայի ղեկավարի հետ։
Մինչ այդ 2011 թվականից ի վեր առաջին անգամ Գրոզնի ժամանած Ռուսաստանի նախագահն այցելել է Գուդերմեսի ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարան, հայտարարել, որ կերազեր Ռամզան Կադիրովի նման շատ զինվորներ ունենալ։
Ռուսաստանի նախագահն շրջել է նաև Գրոզնիում գտնվող Իսա մարգարեի նոր մզկիթում: Այստեղ նրան շնորհվել է Չեչնիայի պատվավոր քաղաքացու կոչում։ Համապատասխան կրծքանշանն ու վկայականը պետության ղեկավարին են հանձնել Ռամզան Կադիրովը և Չեչնիայի մուֆթի, հանրապետության մուսուլմանների հոգևոր վարչության նախագահ Սալահ Մեժիևը։
Նշվում է, որ Պուտինն ավելի վաղ այցելել է հյուսիսկովկասյան ևս երկու շրջաններ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա։
Կադիրովը նախագահին բազմիցս է հրավիրել տարածաշրջան։ Պուտինն ընդունել է հրավերը, սակայն ժամանակացույցի պատժառով այդպես էլ չի ժամանել Գրոզնի։ Այս տարվա մայիսին Ռուսաստանի նախագահը խոստացել էր անել հնարավորը՝ Չեչնիա այցելելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կադիրովի 16-ամյա որդին՝ Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող