Պաշտոնանկ է արվել Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը պաշտոնանկ է արվել սեռական ոտնձգությունների կասկածանքով։

Հռոմի ստատուտին միացած պետությունների ներկայացուցիչների վեհաժողովը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ Խանի հեռացման մասին որոշումը կայացվել է՝ «ՄԱԿ-ի ներքին վերահսկողության վարչության կողմից անցկացված հետաքննության արդյունքների հիման վրա»։

Քարիմ Խանի նկատմամբ մեղադրանքները ի հայտ էին եկել 2024 թվականին։ Միջազգային քրեական դատարանի աշխատակցուհիներից մեկը պնդել էր, որ Խանը տևական ժամանակ սեռական ոտնձգություններ է իրականացրել իր հանդեպ։