Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Պեկինում ընդունելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին, ասել է, որ Նահանգների հետ կայուն, առողջ հարաբերությունների զարգացման համար Չինաստանի հանձնառությունը մնում է անփոփոխ։
Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները Չինաստանին և նրա զարգացմանը կվերաբերվի պոզիտիվ ու ռացիոնալ տեսանկյունից, և երկու երկրները կարող են միմյանց զարգացումը դիտել ոչ թե որպես մարտահրավեր, այլ հնարավորություն, հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։
Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն որպես երկու խոշոր տերություններ պետք է պատասխանատու լինեն պատմության, ժողովուրդների և աշխարհի առաջ, ինչպես նաև դառնան կայունության ու խաղաղության աղբյուր և ընդհանուր զարգացման շարժիչ։