Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել. Ադրբեջանի դատախազություն

Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել, հայտնում է Ադրբեջանի ռազմական դատախազությունը։

Ըստ գերատեսչության՝ Վելի Աբբասովն ինքնասպան է եղել՝ կրակելով իրեն ամրակցված զենքից։

Քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։