ՌԴ ՔԿ ներքին անվտանգության նախկին պետը ուղղիչ գաղութում մահացել է

Ռուսաստան - Քննչական կոմիտեի ներքին անվտանգության նախկին պետ Միխայիլ Մաքսիմենկո, Մոսկվա, հուլիս, 2023թ.

Ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում են Քննչական կոմիտեի ներքին անվտանգության նախկին պետ Միխայիլ Մաքսիմենկոյի մահվան մասին:

Ուժային կառույցի նախկին ղեկավար պաշտոնյայի դին գտել են Նիժնի Նովգորոդի մարզի ուղղիչ գաղութներից մեկում, որտեղ 50-ամյա Մաքսիմենկոն 14 տարվա ազատազրկման պատիժն էր կրում։ Նա դատապարտվել էր 2016 թվականին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառակերության մեղադրանքով, ինչը ամբաստանյալը չի ընդունել։

Չհաստատված տվյալներով՝ արդարադատության նախկին գեներալ-մայոր 50-ամյա Մաքսիմենկոն ինքնասպանություն է գործել։