Երկուշաբթի երեկոյան Բրյուսելում երկու մարդ է սպանվել, ենթադրաբար Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներ՝ նրանց հագած սպորտային զգեստները Շվեդիայի ազգային հավաքականին բնորոշ գույներով էին։
Հանցագործությունը տեղի է ունեցել «Եվրո-24» խմբային փուլում Բելգիայի և Շվեդիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամին՝ Բրյուսելի մարզադաշտից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Հանդիպման առաջին խաղակեսից հետո, երբ հայտնի է դարձել կատարվածի մասին, խաղը չի շարունակվել;
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հանցագործը Ֆեյսբուքով տեսանյութ է տարածել, հայտարարելով, որ ինքը «Իսլամական պետության» խմբավորման անդամ է։ Հանցանքի վայրից նա փախել էր սկուտերով։
Բելգիայի ոստիկանությունը երկուշաբթի ավելի ուշ հայտնեց, որ զինված կասկածյալը սպանվել է ոստիկանության կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում երկու շվեդ է սպանվել, Բելգիա-Շվեդիա ֆուտբոլային խաղը դադարեցվել է