Երևանը նույնաբովանդակ է համարում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա մեկնաբանությունը, թե Լաչինի միջանցքում ներկայիս իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է։
Երևանը շեշտում է՝ այն տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինում ստեղծված իրավիճակը Մոսկվան բարդում է Հայաստանի վրաՀայաստանի արտաքին քաղաքական գերատեչության խոսնակ Անի Բադալյանը նախ հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:
Ընդգծելով, որ Հայաստանն իր համաձայնությունն է տվել ԼՂ կարգավիճակի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգելու ռուսական նախագծին, Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով, որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ Բադալյանը նկատել է՝ ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։
«Ավելին՝ Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում», - եզրափակել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման օրերին կառավարությունը պաշտոնապես դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով, այդ թվում՝ ռազմական օգնություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումն ապահովելու համար: Այդ օգնությունը չստացվեց, ՀԱՊԿ-ը միայն դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն հայտնեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը