Չելյաբինսկի մարզում Ռուսաստանի հատուկ ծառայություններին պատկանող Մի-8 ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է ТАСС պետական գործակալությունը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։
Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։ РИА "Новости"-ի տվյալներով՝ վթարի հնարավոր պատճառ կարող է լինել ուղղաթիռի սարքավորումների խափանումը։
Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերի խոսքով՝ Անվտանգության դաշնային ծառայության ավիացիոն ջոկատին պատկանող Մի-8-ը կործանվել է Սոսնովսկի շրջանի Կրասնոյե Պոլե գյուղի մոտ։ Բնակիչները, բնակելի շենքերը չեն տուժել, ասել է պաշտոնյան։