Այսօր առավոտից Գերմանիայում երկաթուղային տրանսպորտը կաթվածահար է եղել ոլորտի աշխատակիցների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմանները:
Արհմիությունները, վկայակոչելով երկրում կտրուկ գնաճը, աշխատավարձի առնվազն 12 տոկոս բարձրացում են պահանջում` ամսական 650 եվրոյից ոչ պակաս։
Նույն պահանջով երկրի տրանսպորտի ոլորտի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել նաև անցած ամիս, ինչը դարձավ Գերմանիայում վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը: Ցամաքային տրանսպորտից բացի, չեղարկվել էին երկրի օդանավակայանների գրեթե բոլոր չվերթները, այդ թվում՝ խոշորագույն տրանսպորտային հանգույցներում՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Մյունխենում։ Իշխանությունների հետ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայում տրանսպորտի աշխատողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել