Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք և ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է բոլորին, մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ ընդգծելով, որ Պաշտպանության բանակի զինծառայողների և վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։