Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 150 անգամ, արձակվել է 2000 կրակոց․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում: