Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ժամը 12:20-ի դրությամբ Հայաստանի տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: