Սիրիայում ռուսական Սու-24 է վթարվել, անձնակազմը զոհվել է

Սիրիա - Ռուսական Սու-24 մարտական օդանավ «Հմեյմիմ» ռազմակայանում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Սիրիայում՝ «Հմեյմիմ» ռազմական օդակայանում ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը շեղվել է թռիչքուղուց և վթարվել է, ինչի հետևանքով անձնակազմը զոհվել է:

«Օդանավը պատրաստվում էր մարտական գործողություն իրականացնել և օդ բարձրանալիս դուրս է եկել թռիչքուղուց, անձնակազմը չի հասցրել կատապուլտով դուրս նետվել և զոհվել է: Վթարի պատճառ կարող էր հանդիսանալ ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը», - ասվում է նախարարության հաղորդագրությունում: