Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի նորանշանակ արտգործնախարար Մասիս Մայիլյանին:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ Նալբանդյանը շնորհավորել է Մայիլյանին՝ ԼՂ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել՝ «կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ»:
«Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: