Հայաստանում կանցկացվի ԱՊՀ զինված ուժերի ՌՔԿՊ համակարգող կոմիտեի նիստը

ԱՊՀ դրոշը, արխիվ

Հհոկտեմբերի 2-5-ը Հայաստանում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) համակարգող կոմիտեի հերթական նիստը և ղեկավար կազմի մեթոդական հավաքը՝ ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2017 թվականի աշխատանքային պլանի:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՌՔԿՊ համակարգող կոմիտեի նիստին և մեթոդական հավաքին կմասնակցեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ: