Նալբանդյանը Լյուքսեմբուրգում կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Լյուքսեմբուրգում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Նշենք, որ երեկ կարճատև աշխատանքային այցով Նալբանդյանը եղել է Կատարի մայրաքաղաք Դոհայում, հանդիպել է Կատարի արտաքին գերատեսչության ղեկավար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: