Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի 27-28-ը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

ԱԺ փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան հետ: Պատվիրակությունը կմեկնի նաև առաջնագիծ: