Թուրքիայի իրավապահները Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած արյունալի ահաբեկչության գործի քննության շրջանակներում 13 կասկածյալի են ձերբակալել, այդ թվում՝ երեք օտարերկրացի:
Իրավապահների համոզմամբ, ահաբեկչական գործողությունը ծրագրել և իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Հարձակման հետևանքով, ըստ վերջին տվյալների, սպանվել է 42 և վիրավորվել՝ 230 մարդ:
Hurriyet պարբերականի փոխանցմամբ, կասկածյալներից մեկը Չեչնիայից է:
Ոստիկանները հայտնել են, որ մահապարտ ահաբեկիչները Ռուսաստանից, Ուզբեկստանից և Ղրղըզստանից էին: