Լավրովն ու Էրոն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները, արխիվ

Երեկ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցեր՝ Փարիզում հունիսի 3-ին այդ թեմայով նախատեսված միջազգային համաժողովի համատեքստում, անդրադարձել են նաև ուկրաինական ճգնաժամին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ռուս-ֆրանսիական հարաբերություններին։