Մեկնարկել է Ֆեդերիկա Մոգերինիի և Սերժ Սարգսյանի հանդիպումը

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլ խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «Թվիթեր»-ի իր էջում:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողներին հայտնել էր, որ Մոգերինին հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: