Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսային զրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի կարգավորումը:
ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շեշտել է, որ Իրանը պատրաստ է դերակատարում ունենալ Ղարաբաղյան խնդրում, եթե կողմերը հետաքրքրված են: