Բաղդադի պայթյունից առնվազն երեք մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել

Բաղդադի Թայարան հրապարակը պայթյունից հետո, 29-ը մարտի, 2016թ.

Բաղդադի Թայարան հրապարակում այսօր տեղի ունեցած պայթյունից առնվազն երեք մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել։

Պայթյունը որոտացել է Իրաքի ազդեցիկ շիա առաջնորդ Մուքթադ աս-Սադրի համախոհների մասնակցությամբ անցկացվող նստացույցի վայրից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Շիա հոգևորականները պահանջում են բարեփոխումներ անցկացնել երկրում։

Առայժմ որևէ կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։